Լրահոս

03.02.2012 14:55


Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» ցուցակը գլխավորելու հավակնություն չունի

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» ցուցակը գլխավորելու հավակնություն չունի

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով իր կուսակցության նախընտրական ցուցակի վերաբերյալ հարցին՝ հայտարարել է,  որ թեև ցուցակի վերաբերյալ դեռ ոչ մի քննարկում չի եղել, այնուամենայնիվ, ինքը հավակնություն չունի ցուցակում առաջինը լինել.

–Չեմ ուզում սխալ ասած լինեմ, բայց ասեմ հետևյալը. ես ինքս՝ որպես  քաղաքացի, «Ժառանգության» ներկայացուցիչ, հավակնություններ չունեմ առաջին կամ ցանկացած այլ համարի։

Հարցին՝ իսկ եթե ոչ նա, ապա ո՞վ կգլխավորի ցուցակը, Հովհաննիսյանը պատասխանել է.

–«Ժառանգության» ցանկացած պատգամավոր, վարչության անդամ կարող է ղեկավարել մեր ցուցակը։ Ես կարծում եմ, որ կուսակցության մեջ կան արժանի մարդիկ կուսակցության ցուցակը գլխավորելու համար։ Եթե խնդիրը հասնի նրան, որ այդ մեկ մնացյալ անցողիկ տեղի համար պետք է պայքարեն ինձ հետ, ես պատրաստ եմ զիջել, որովհետև ուզում եմ, որ նոր սերունդ զարգանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը