Լրահոս

03.02.2012 15:07


Հայաստանում աղքատության ցուցանիշը 35% է, Ադրբեջանում՝ 11%

Հայաստանում աղքատության ցուցանիշը 35% է, Ադրբեջանում՝ 11%

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսության հարաբերակցությունը Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունների նկատմամբ։

Ըստ տվյալների՝ Հայաստանում կա 125 հազ ձեռնարկություն, սակայն այդ քանակը չի նպաստում ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակին այն դեպքում, երբ Կիպրոսում և Դանիայում, լինելով շատ ավելի քիչ ձեռնարկություններ, ՀՆԱ–ի ցուցանիշը շատ բարձր է։ 2012–ին Հայաստանը գործարարությամբ զբաղվելու 55–րդ տեղում է, Ադրբեջանը՝ 66–րդ, իսկ Վրաստանը՝ 16–րդ։ Հարկերի հավաքման ցուցանիշով Հայաստանն այս տարի 159–րդ տեղից հասել է 153–րդին։

Կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 129–րդ տեղում է, Ադրբեջանը՝ 143–րդ, իսկ Վրաստանը՝ 64–րդ։

Աշխատուժի բաշխումն ըստ ոլորտների՝ Հայաստանում ունի հետևյալ տեսքը՝ գյուղատնտեսությունում 46,2% է, արդյունաբերության մեջ՝ 15,6%։ Վրաստանում գյուղատնտեսության մեջ ընդգրկված է բնակչության 55,6%–ը, իսկ արդյունաբերության մեջ՝ 8,9%–ը, Ադրբեջանում գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 38%–ը, արդյունաբերությամբ՝ 12,1%–ը։

Գործազրկության ցուցանիշը Հայաստանում 6,4% է, Վրաստանում՝ 16,4%, իսկ Ադրբեջանում 0,9% է։ Աղքատությունը Հայաստանում կազմում է 35%, Վրաստանում՝ 31%, իսկ Ադրբեջանում՝ 11%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը