Լրահոս

03.02.2012 15:17


ՀՀԿ–ն փոշեկուլո՞վ է ձայներ հավաքելու

ՀՀԿ–ն փոշեկուլո՞վ է ձայներ  հավաքելու

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ–ն հաճախ է հայտարարում, որ  խորհրդարանում մեծամասնություն է հավաքելու, ինչի՞ հաշվին է նա հավաքելու այդ ձայները, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը  հիշեցրել է փոշեկուլի պատմությունը։Իրենց փոշեկուլն ուժեղ է։ Ես այստեղ մի կարևոր հայտարարութուն անեմ։ Հայրենակիցնե՛ր, բոլոր  նրանց, ովքեր  չափից դուրս ինտիլգենտ են իրենց համարում  ստորանալու և ընտրության գնալու համար, բոլոր նրանց, ովքեր հոգնել ու հիասթափվել են, հավես չունեն ու արհամարհում են ընտրությունները, համարում են, որ իրենց ձայնն անտեսվում է, ասեմ, որ ով չգնաց ընտրության՝ քվեարկեց իշխանություններին։ Ձեզ մի՛ խաբեք ու մի՛ փորձեք ներկայանալ, որ դուք ինչ–որ ճղճիմ բանավեճից վեր եք կանգնած։ Չգնալով՝ դուք քվեարկեցիք իշխանությանը, թե որ կուսակցությանը, կարծում եմ՝ պարզ է։ Իսկ  այն մարդը, ով, առանց ավտոբուս նստելու, չի ալարի ու ոտքով կգնա իր խղճի համաձայն կքվեարկի, կապահովի վաղվա օրը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը