Լրահոս

03.02.2012 15:20


Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարայանն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարայանն այսօր մասնակցել է Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվեց Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը