Լրահոս

03.02.2012 17:44


Եգիպտոսում բեդվինները փախցրել են զբոսաշրջիկ ամերիկուհիներին

Եգիպտոսում բեդվինները փախցրել են զբոսաշրջիկ ամերիկուհիներին

Ինչպես տեղեկացնում է «NBC News»–ը, Եգիպտոսում բեդվիններն այսօր փախցրել են երկու ամերիկուհի զբոսաշրջիկների և նրանց ուղեկցորդուհուն:  Զբոսաշրջիկների խումբը Սինայական թերակղզուց ուղևորվում էր Շարմ էլ Շեյխ քաղաք: Նրանց միկրոավտոբուսը կանգնեցրել են զինված մարդիկ, որոնք սկզբում ուղևորներից առևանգել են զարդերը, իսկ ապա գերի վերցրել ամերիկուհիներին և անհետացել լեռներում: Նրանց հետքերով շտապել է բանակայիններից և ոստիկաններից կազմված երկու խումբ: Ենթադրվում է, որ բեդվինները փրկագին են պահանջելու աղջիկների համար: Հոսնի Մուբարակին գահընկեց անելուց հետո Եգիպտոսի իշխանությունները նկատելիորեն կորցրել են վերահսկողությունը Սինայան թերակղզու բեդվինական խմբերի նկատմամբ: Սա զբոսաշրջիկների առևանգման առաջին դեպքը չէ:

Այս խորագրի վերջին նյութերը