Լրահոս

03.02.2012 17:46


Ջոն Թերին զրկվել է Անգլիայի հավաքականի ավագի թևկապից ռասիզմի պատճառով

Ջոն Թերին զրկվել է Անգլիայի հավաքականի ավագի թևկապից ռասիզմի պատճառով

Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին զրկվել է Անգլիայի ազգային հավաքականի ավագի թևկապից։ Այս մասին հաղորդում է «The Telegraph»-ը։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնշտեյնը կարծում է, որ Թերին չի կարող ավագի թևկապով անգլիացիներին խաղադաշտ դուրս բերել, քանի դեռ մեղադրվում է ռասիզմի մեջ։

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար։

Թերիի գործով դատավարությունը տեղի է ունենալու հուլիսի 9-ին:

Այս խորագրի վերջին նյութերը