Լրահոս

03.02.2012 20:46


Նիկոլ Փաշինյան. «Հայկ Գևորգյանի հոդվածները զայրացրել են ոստիկանապետ Վովա Գասպարյանին»

Նիկոլ Փաշինյան. «Հայկ Գևորգյանի հոդվածները զայրացրել են ոստիկանապետ Վովա Գասպարյանին»

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմագիր Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենց թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին կալանավորել և նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել, քանի որ Գևորգյանի «Եվ Աստված ասաց, Վովա» ու «Յաշիկս վկա» հոդվածները զայրացրել են ոստիկանապետ Վովա Գասպարյանին:

Փաշինյանը պատմել է, որ օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքից դուրս գալով՝ Հայկ Գևորգյանը ցանկացել է մեքենայով հետընթաց կատարել, սակայն մի մարդ համառորեն կանգնել է մեքենայի հետևում և տեղից չի շարժվել։ Հայկը նրան խնդրել է հեռու գնալ։ Բայց երբ մեքենան շարժվել է, լսել է, որ այդ քաղաքացին սկսել է բղավել՝ «վա՜խ, վա՜խ»: Հայկը համոզվելով, որ իրականում ոչինչ էլ չի եղել, հեռացել է այնտեղից։

Ավտոմեքենան գրանցված է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անունով:

–Վովա Գասպարյանն իսկական «մասկի շոու» է կազմակերպել,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը