Լրահոս

04.02.2012 09:15


ՄԱԿ–ի ԱԽ–ում Սիրիայի մասին բանաձևը կքվերակվի այսօր

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված Սիրիայում իրավիճակի  մասին բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 9։00–ին։

Անանուն դիվանագետը պնդել է, որ փաստաթղթի տեքստը նույնն է, ինչ որ  ուղարկվել էր ԱԽ անդմա 15 երկրներին։

Բանձևից, սակայն, հանվել է այն կոչը, ըստ որի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա։

Բացի դա, հիշեցնենք, որ  Ռուսաստանը շատ հստակ հասկացնել է տվել, որ քվեարկության ժամանակ կարող է օգտվել իր վետոյի իրավունքից։

Այս խորագրի վերջին նյութերը