Լրահոս

04.02.2012 09:44


Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել քուրդ գրոհայինների՝ Իրաքում տեղակայված բազաների վրա

Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել քուրդ գրոհայինների՝ Իրաքում տեղակայված բազաների վրա

Հյուսիսային Իրաքում տեղակայաված քուրդ անջատողականների բազաները ռմբակոծվել են Թուրքիայի օդուժի կողմից։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով թուրքական բանակին։

«Թուրքական ինքնաթիռները հաջողված հարվածներ են հասցրել քրդական անջատողական ահաբեկիչների 3 բազաների վրա Իրաքի հյուսիսում գտնվող Զապ շրջանում»,– նշվում է թուրքական բանակի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս ավելի են հաճախացել բախումները թուրքական բանակի ու Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների միջև։ 2011-ի հոկտեմբերին Թուրքիան լայնամաշտաբ զինված գործողություն իրականացրեց Իրաքի հյուսիսային մասում։

Այս խորագրի վերջին նյութերը