Լրահոս

04.02.2012 10:02


Ասադի վարչակարգը չունդունող Գերմանիայի սիրիացիները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա

Ասադի վարչակարգը չունդունող Գերմանիայի սիրիացիները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա

Բեռլինում մոտ քսան մարդկանցից բաղկացած խումբը ներխուժել է Սիրիայի դեսպանատան տարածք։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը։

Հարձակվող խումբը ջարդել են դեսպանատան պատուհաններն ու դռները, կահույքի մի մասը, ինչխես նաև Ասադի վարչակարգը քննադատող կարգախոսներ նկարել դեսպանատան պատերի վրա։ Ոստիկանությունը ձերբակալել է խուլիգաններին։ Նշվում է, որ նրանք բոլորն էլ սիրիական ծագում են ունեցել։

Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա այս հարձակումը առաջին անգամ չէ, որ իրականացվում է։ Անցյալ տարվա հոկտեմբերին դեսպանատունը ևս մեկ անգամ էր հարձակման ենթարկվել։ Այն ժամանակ, սակայն, դեսպանության գույքը չէր վնասվել։

Այս խորագրի վերջին նյութերը