Լրահոս

06.02.2012 11:22


ՊԵԿ-ը շարունակում է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

ՊԵԿ-ում արդեն ավանդույթ է ձևավորվել. ամեն տարվա սկզբին կոմիտեն նոր տարվանից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումներ է կազմակերպում հարկ վճարողների հետ: Մեկնարկած հանդիպումները շարունակվում են Երևանում և մարզերում, օրերս նմանատիպ հանդիպումներ կայացան նաև Մաշտոցի, Շենգավիթի, Աբովյանի, Հրազդանի, Վանաձորի, Իջևանի, Սևանի և մնացած հարկային տեսչություններում:

Տարածքային տեսչությունների ղեկավարներն ու հարկ վճարողները բարձր են են գնահատում իրազեկման հանդիպումների արդյունավետությունը, ինչի մասին վկայում են լեփ-լեցուն դահլիճները, հանդիպումների նկատմամբ գործարարների ցուցաբերած հետաքրքրությունը և դրանց ժամանակ բիզնեսի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերը: Նրանց խոսքով, հարկ վճարողները  նման գործնական մթնոլորտում   սպառիչ պատասխան են գտնում իրենց հետաքրքրող հարցերին, պարզաբանումներ ստանում օրենսդրական վերջին փոփոխությունների առանձին դրույթների վերաբերյալ: Բացի հարկ վճարողների հետ նախատեսվածներից, կազմակերպվում են նաև ոլորտային հանդիպումներ, որոնց շարքից է □Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա□-ի հետ հանդիպումը: Հասարակական կազմակերպության նախագահ Մելս Պետրոսյանի խոսքերով, իրենց  ասոցիացիայի անդամները շահագրգիռ են օր առաջ իմանալ, թե ինչ է կատարվում այդ ասպարեզում: «Գիտենք, որ օրենքներ փոփոխվեցին, ԱԺ-ն ընդունեց համապատասխան փոփոխությունները, դրանց կիրառման հետ կապված առկա են որոշ հարցադրումներ, հիմնախնդիրներ, որոնց պատասխաններն էլ ակնկալում ենք ստանալ այս հանդիպումների ընթացքում»,- նշել է Մելս Պետրոսյանը:

Կայացած քննարկումներն արձանագրում են, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ քայլ են պետություն-բիզնես փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը