Լրահոս

06.02.2012 13:07


Քաղաքագետ. «Ճիշտ կլինի՝ նախագահը չգլխավորի Հանրապետական կուսակցության ցուցակը»

Քաղաքագետ. «Ճիշտ կլինի՝ նախագահը չգլխավորի Հանրապետական կուսակցության ցուցակը»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին և ներկայացրել դրանց դեմ պայքարելու իր փորձագիտական մոտեցումները։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները նա դիտում է որպես նախագահականի նախաշեմի ընտրություններ։

–Եթե շարունակվի նույն միտումը, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ է եղել, կնշանակի մտնել փակուղի,–ասել է բանախոսն ու ավելացրել, որ ապավինելով սեփական ուժերին և գիտակցելով իրավիճակի լրջությունը՝ պետք է հասնել իրավիճակի փոփոխության։

Նա նկատել է, որ ճիշտ կլինի՝ Հայաստանում չկրկնվի Ռուսաստանի սցենարը, և նախագահը չգլխավորի Հանրապետական կուսակցության ցուցակը, քանի որ դա կարժեզրկի նաև նախագահական ինստիտուտը։ 

Քաղաքագետը համոզված է, որ գլխավորն իրավական պետության կառուցումն է, որի շուրջը կարող են համախմբվել բոլոր կուսակցություններն ու շահագրգիռ կողմերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը