Լրահոս

06.02.2012 17:04


Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13–ի

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13–ի

Ֆիլիպիններում այսօր առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ամենաքիչը 13 մարդ։ Այս մասին հաղորդում է «BBC»–ն։

6,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նեգրոս կղզում՝ երկրի մայրաքաղաք Մանիլայից մոտ 500 կմ հեռավորության վրա։

Ֆիլիպինների հրաբխային և սեյսմիկ ինստիտուտի տվյալներով՝ երկրակեղևի տեղաշարժի հետևանքով առաջացել է մինչև մեկ մետրի հասնող ցունամի: Հետագայում, սակայն, իշխանությունները չեղյալ են հայտարարել ավելի վաղ հայտարարած ցունամիի վտանգը։

Այս խորագրի վերջին նյութերը