Լրահոս

06.02.2012 17:11


Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.01.12-03.02.12թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է  760.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 14.8մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

         Սյունիքի  տեսչական բաժնի կողմից արձանագրված ապօրինի ծառահատման համար 1  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի  որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

         Սյունիքի  տեսչական բաժնի  կողմից  <ԴԳՄՔ> ՓԲԸ –ի պոչամբարի  վթարի հետևանքով հողերի աղտոտման համար  հաշվարկվել է 14.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  2 պաշտոնատար անձանց նկատմամբ սկսված  վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

          Արմավիրի  տեսչական բաժնի  կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

          Արագածոտնի  տեսչական բաժնի  կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում:

 

Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության  Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն   իրականացված շրջայցերի  արդյունքում հայտնաբերվել է`

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

 Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3  որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Հանքանյութի ապօրինի տեղափոխում

          Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում ;

 

Ապօրինի որս

         Գեղարքունիքի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 24.3 կգ կենդարի  խեցգետինը  բաց է թողնվել Սևանա լիճ:

         Արմավիրի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված  խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում:

 Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.04 մլն.դր. գումար:                                     

              Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը