Լրահոս

07.02.2012 12:00


«Հյուսիսային տարածքների օր» Ճապոնիայում. ազգայնականները ՌԴ դեսպանատան մոտ պահանջում են Կուրիլյան կղզիները

«Հյուսիսային տարածքների օր» Ճապոնիայում. ազգայնականները ՌԴ դեսպանատան մոտ պահանջում են Կուրիլյան կղզիները

Այսօր Ճապոնիայում այսպես կոչված Հյուսիսային տարածքների օրն է։ Խոսքը Կուրիլյան 4 կղզիների մասին  է (Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան, Խաբոմայի), որոնք Ռուսաստանի Դաշնության մաս են կազմում, բայց ճապոնական կողմը դրանք վիճելի է համարում ու չի հրաժարվում դրանց նկատմամբ իր հավակնություններից։

Տոկիոյի ռուսական դեսպանատան առջև ոստիկանական ջոկատների հոծ խմբեր են կանգնեցվել՝ «սադրանքները կանխարգելելու նպատակով»։ Հիմնական վտանգը ակնկալվում է ճապոնական ազգայնականներից։ Նրանց երկու ավտոբուս փորձել է մոտենալ դեսպանատանը, սակայն ճանապարհը փակել են ոստիկանները։ Ազգայնականները, սակայն, չեն նահանջել ու ապավինել են բարձրախոսների օգնությանը՝ պահանջելով վերադարձնել Կուրիլյան կղզիները։

Այնուհետև հայտնվել են «հարվածող ուժերը»՝ ծայրահեղական ազգայնականները, որոնց առաջխաղացումը, սակայն, նույնպես կասեցվել է ոստիկանների կողմից։ Ընդհանուր առմամբ, մինչ այժմ առանձնակի տհաճ միջադեպեր չեն արձանագրվել։

Նշենք, որ ամեն տարի փետրվարի 7-ին Ճապոնիայում նշվում է Հյուսիսային տարածքների օրը։ 1855թ. նույն օրը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կքնվել է պայմանագիր առևտրի և սահմանների վերաբերյալ, ըստ որի Կուրիլյան 4 կղզիները պետք է անցնեին Ճապոնիային։ Դրանց վերադարձը Տոկիոն որպես պայման դրել էր Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի օրակարգում, որը Երկրորդ համաշախարհային պատերազմի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց։

Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում հետևյալն է. Հյուսիսային Կուրիլների (հիշյալ 4 կղզիները) ԽՍՀՄ կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, և այդ տարածքների վրա ռուսական ինքնիշխանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից կասկածի ենթակա չէ։

Այս խորագրի վերջին նյութերը