Լրահոս

07.02.2012 17:15


Արտասովոր սառնամանիքների պատճառով Իտալիայում 25 մարդ է զոհվել

Արտասովոր սառնամանիքների պատճառով Իտալիայում 25 մարդ է զոհվել

Ապենինյան թերակղզում վրա հասած արտասովոր ցուրտն ու ուժեղ ձնաբուքն արդեն 25 մարդու մահվան պատճառ են դարձել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն, հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը, նախօրեին ցրտահարությունից 4 մարդ է մահացել երկրի կենտրոնական շրջաններում։ Նրանց թվում են երկու թոշակառու, մեկ ներգաղթյալ և բեռնատարի վարորդ, ով մնացել է իր ավտոմեքենայի սրահում ճանապարհներից մեկի վրա։

Արտասովոր սառնամանիքների հետևանքով առանց լույսի է մնացել ավելի քան 160 հազ մարդ Լացիոյի, Աբռուցցոյի, Մոլիզեի և Կամպանիայի մարզերում։

Այս խորագրի վերջին նյութերը