Լրահոս

08.02.2012 10:21


Պարսից ծոցի երկրները Սիրիայում իրենց դեսպաններին հետ են կանչել

Պարսից ծոցի երկրները Սիրիայում իրենց դեսպաններին հետ են կանչել

Պարսից ծոցի արաբական պետությունների համագարոծակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ) հայտարարել է, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները Սիրիայում իրենց դեսպաններին հետ են կանչել։

Նման որոշում խորհրդի 6 անդամ երկրները՝ Սաուդիան Արաբիան,  Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը և Քաթարը կայացրել  են ի նշան Սիրիայում տեղի ուենցող բռնությունների դեմ բողոքի։

Բացի դա, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները հայտարարել  են, որ  Սիրիայում իրենց դեսպանենրին կանչել են խորհրդատվության։ Ավելի  վաղ նման որոշում  կայացրել էին նաև ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան։

Միևնույն ժամանակ, «Ալ–Արաբիա» հեռուստաալիքը  տեղեկացրել է, որ կառավարական զորքերը սկսել  են Դարաա քաղաքի  վրա զանգվածային հարձակումը։

Այս խորագրի վերջին նյութերը