Լրահոս

08.02.2012 10:55


Վարդան Այվազյան. «Կարևորը՝ մեջքի վրա չտանեն»

Վարդան Այվազյան. «Կարևորը՝ մեջքի վրա չտանեն»

ՀՀԿ–ական, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ ցանկանո՞ւմ է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։

–Կարող է՝ ես շատ ցանկություններ ունեմ։ Կուսակցության անդամը կարող է միայն ու միայն առաջնորդվել կուսակցության կանոնադրությամբ ու ծրագրով։ Այսինքն՝ կուսակցությունը ոնց կորոշի։ Քաղաքական պայքարին, անկախ ամեն ինչից, ես մասնակցելու եմ, ինչ կարգավիճակով էլ ուզում է դա լինի։

Վերջերս ասուլիսներից մեկում Վ. Այվազյանը հայտարարել էր, որ ՀԱԿ–ում տղամարդ է փնտրում, ով իր հետ Չարենցավանում կմտնի ընտրապայքարի մեջ։ Գտե՞լ է իր տղամարդուն, մեր այս հարցին նա պատասխանել է.

–Երբ որ ասում են՝ ձեր ձայները ստացել եք այլ ճանապարհով, ես իրենց փորձեցի ապացուցել, որ այլ ճանապարհով չեմ ստացել, ես այսօր էլ նորից նույն ձայներն ունեմ՝ այն մարդիկ, ովքեր հավատում են։ 

ՀՀԿ–ական պատգամավորն ընդգծել է՝ մամուլից է տեղեկացել, թե իրեն պատրաստվում են հետ տանել կառավարություն։

–Ես՝ որպես սովորական ՀՀ քաղաքացի, նորություններն իմանում եմ լրատվությունից. հա ինձ տանում են, բերում են, առաջադրվում եմ, ինչ–որ մեկը ինչ–որ կասկածում է... Կարևորը՝ մեջքի վրա չտանեն։ Ես և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմնում աշխատել եմ, և իմ աշխատանքների հիման վրա ինձ կարող են գնահատել։ Համենայնդեպս, կարող եմ ասել, որ երկու տեղում էլ ես նորմալ եմ աշխատել։ Դա ոչ թե իմ, այլ իմ շրջապատի կարծիքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը