Լրահոս

08.02.2012 11:11


Արգենտինայում Լեո Մեսսիի անունով գինի կարտադրվի

Արգենտինայում Լեո Մեսսիի անունով գինի կարտադրվի

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի անունը 2 ամսից կհայտնվի գինու պիտակի վրա: Այս մասին «Goal.com»-ին հայտնել են Արգենտինայի Մենդոսա շրջանի գինեգործները: Ոգելից խմիչքը կկրի «Լեո» անունը:

Գինու արտադրության գործում մեծ աջակցություն կցուցաբերի նաև Մեսսիի բարեգործական հիմնադրամը («Leo Messi Foundation»): Նշենք, որ նախկինում այս հիմնադրամը օգնել է բարելավել Լիոնել Մեսսիի ծննդավայր Ռոսարիոյի մարզական և առողջապահական բազմաթիվ համալիրները:

Այս խորագրի վերջին նյութերը