Լրահոս

08.02.2012 17:24


Ռաֆիկ Պետրոսյանը կառավարության ներկայացրած օրինագիծը հակասահմանադրական է համարում

Ռաֆիկ Պետրոսյանը կառավարության ներկայացրած օրինագիծը հակասահմանադրական է համարում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է, թե պաշտպանության ուժերն արտակարգ դրության ժամանակ կարող են օգտագործվել, եթե անվտանգության ուժերն ու ոստիկանությունը չեն կարողանում կատարել իրենց գործառույթը։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը քննարկման ժամանակ ասել է, որ Զինված ուժերը  չպետք է օգտագործվեն թեկուզ և 0%–ով։

Նա մեջբերել է  Սահմանադրության այն դրույթը, որտեղ նշվում է, որ բանակը պետք է զերծ մնա քաղաքականությունից և չեզոք լինի:

–Կան բավականաչափ ուժեր՝ ոստիկանություն, ազգային անվտանգություն, որոնք բավարար են՝ կանխելու բոլոր տեսակի վտանգներն արտակարգ իրադրության պայմաններում։ Կարծում եմ՝ բոլոր դեպքերում, Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ թեկուզ և 0% ձեր առաջարկությունը չպետք է ընդունվի, որովհետև այն հակասահմանադրական է, հակասում է Սահմանադրությանը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը