Լրահոս

10.02.2012 14:44


Գալուստ Սահակյանը հերքում ու ինտրիգ է անվանում ՀՀԿ–ականների՝ միմյանց փոխարեն քվեարկելու ակնհայտ փաստը

Գալուստ Սահակյանը հերքում ու ինտրիգ է անվանում ՀՀԿ–ականների՝ միմյանց փոխարեն քվեարկելու ակնհայտ փաստը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ՀՀԿ պատգամավորների՝ միմյանց փոխարեն քվեարկելու փաստը որակեց որպես լրատվամիջոցների ինտրիգ։ Իսկ այն, որ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» քննադատել են այդ երևույթը, նա բնութագրեց հետևյալ կերպ.

–Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան դանակավորները շատանում են։

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ կանոնակարգում չկա կետ, որ պետք է քննադատել կամ էլ պատժել այլ պատգամավորների՝ միմյանց փոխարեն քվեարկելու փաստը։

Նա նաև նշել է, թե Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նոր փոփոխությունները ևս պատիժներ չեն սահմանում. պարզապես լինելու են քննարկումներ։

Լրագրողի դժգոհությանը՝ ինչ ինտրիգի մասին է խոսքը, երբ բոլոր տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է տեղի ունեցել քվեարկությունը, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ լրատվամիջոցները սիրում են զանազան բաներ հորինել ու գրել։

–Հերիք չի՝ ամեն օր մամուլում ինչ ասես՝ գրում եք, հիմա էլ իմ խոսքի ազատության իրավունքն եք սահմանափակո՞ւմ։ Լրագրողը պետք է արձանագրի ինչ պետք է, իսկ վերլուծություններն ուրիշները կանեն,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը