Լրահոս

10.02.2012 15:13


Նախկին ՕԵԿ–ական Գագիկ Բաղդասարյանի անդամակցության հարցը ԲՀԿ–ում չի քննարկվել

Նախկին ՕԵԿ–ական Գագիկ Բաղդասարյանի անդամակցության հարցը ԲՀԿ–ում չի քննարկվել

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր ինքը նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանին ներկայացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

–Երեկ ամբողջ օրը ես ԱԺ-ում եմ եղել, ուստի Բաղդասարյանին Գագիկ Ծառուկյանին չէի կարող ներկայացնել,–ասել է նա:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ Բաղդասարյանը կանդամակցի ԲՀԿ-ին, նա խորհուրդ տվեց դիմել հենց Բաղդասարյանին և նշել, որ եթե նա անդամակցելու ցանկություն ունենա, բնականաբար, իրենք մտածելու բան կունենան։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է.

–Համենայնդեպս, այդպիսի քննարկումներ ԲՀԿ–ում չեն եղել։

Հիշեցնենք, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասրյանը դուրս էր եկել  ՕԵԿ–ից և մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել  ԱԺ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը