Լրահոս

10.02.2012 16:03


Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից

Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից

Փետրվարի 10–ի գիշերը ավտոմեքենաների շարասյունը դուրս է եկել Դամասկոսում գտնվող նախագահական նստավայրից և շարժվել ռազմական օդանավակայանի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Zman»–ը, ապստամբները նկատել են այդ ավտոշարասյունը և կասկածելով, որ այն կարող է կարևոր մարդկանց տեղափոխել, կրակ են բացել շարասյան վրա։ Այնուամենայնիվ, այն կարողացել է հասնել ռազմական ինքնաթիռի մոտ, որը հեռացել է անհայտ ուղղությամբ։

«Իսրայել խայոմ» պարբերականը պնդում է, որ շարասյունն ուղեկցում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի երեխաներին, կնոջը և մորը։ Որոշակի տվյալների համաձայն՝ օդանավում են եղել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ։ Ենթադրվում է, որ օդանավը թռել է կա՛մ Սուդանի, կա՛մ Եմենի ուղղություններով։ Այնուհետև նա կշարունակի իր ընթացքը դեպի արևմտյան երկրներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը