Լրահոս

10.02.2012 16:33


Շվարցենեգերը և Ստալոնեն պատահաբար նույն հիվանդասենյակում են հայտնվել

Շվարցենեգերը և Ստալոնեն պատահաբար նույն հիվանդասենյակում են հայտնվել

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, աշխարհահռչակ Առնոլդ Շվարցենեգերը և մյուս հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն հայտնվել են նույն հիվանդասենյակում։ Նրանք երկուսն էլ պատրաստվում են վիրահատության ուսի հատվածում: Այս մասին «Թուիթթեր» սոցիալական ցանցի իր էջում գրել է ինքը Շվարցենեգերը։

«Եկել է ժամանակը, որ զբաղվեմ ուսիս բուժմամբ։ Եվ տեսե՛ք, թե ով է լրիվ պատահաբար ինձանից հետո հերթագրվել վիրահատմանը»,– իրեն յուրահատուկ հումորային ոճով գրել է Շվարցենեգերը։

Շվարցենեգերը, ապացուցելու համար գրածը, տեղադրել է նաև համապատասխան նկարը։

Այս խորագրի վերջին նյութերը