Լրահոս

10.02.2012 17:53


Մարադոնա. «Թերին պատրվակ էր Կապելոյից ազատվելու համար»

Մարադոնա. «Թերին պատրվակ էր Կապելոյից ազատվելու համար»

Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Վասլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, աշխարհահռչակ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Ֆաբիո Կապելոյի հեռացումը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Արգենտինացին համոզված է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան է ստիպել իտալացի մասնագետին նման քայլի դիմել:

«Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի համար Թերիի գործողությունները միայն պատրվակ էին Կապելոյից ազատվելու համար: Նրանք դժգոհ էին իտալացի մասնագետի աշխատանքից, և ստեղծված իրավիճակը հիանալի հնարավորություն էր՝ ստիպելու վերջինիս լքել իր պաշտոնը»,–ասել է Մարադոնան:

Այս խորագրի վերջին նյութերը