Լրահոս

11.02.2012 10:24


Հունաստանի կառավարությունը հաստատել է պետական ծախսերի կրճատման նախագիծը

Հունաստանի կառավարությունը հաստատել է պետական ծախսերի կրճատման նախագիծը

«BBC News»–ը հաղորդում է, որ Հունաստանի կառավարությունը ուրբաթ երեկոյան հաստատել է պետական ծախսերի կրճատման նախագիծը, որն անհրաժեշտ է Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից 130 մլրդ եվրո վարկ ստանալու համար։

Այդ նախագիծը նախատեսում է պետական հատվածում աշխատողների թիվը կրճատել 15 հազ.-ով, ազատականացնել աշխատավորական օրենսդրությունը, նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 600 եվրոյի` նախկին 751–ի փոխարեն, և բանկերի հետ բանակցություններ վարել պարտքը չեղյալ համարելու համար։

Նախատեսվող միջոցառումների հետ չհամաձայնելու համար կառավարությունից հեռացել է 5 նախարար։

Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի երկրի խորհրդարնի և ԵՄ ֆինանսների նախարարների կողմից։ Ամենայն հավանականությամբ, այդ նախագիծը քվերակության կդրվի կիրակի օրը։ Միևնույն ժամանակ, երկրում շարունակվում են արհմիությունների 48–ժամյա ցույցերը։ Որոշ քաղաքներում ցուցարարները այրում են ավտոմեքենաներ և բախվում ոստիկանական ուժերի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը