Լրահոս

13.02.2012 15:57


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մինչև մարտի 10–ը կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մինչև մարտի 10–ը կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա, ով այս տարի այդ պաշտոնում փոխարինել է Բեռնար Ֆասիեին) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մինչև մարտի 10-ը կայցելեն տարածաշրջան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Հաղորդվում է, որ կառույցն այժմ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համաձայնեցնում է այցի հստակ օրը:

Այցի ընթացքում համանախագահները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը