Լրահոս

16.02.2012 20:59


Պուդել շան գերեզմանից գողացել են ադամանդե վզնոցը

Պուդել շան գերեզմանից գողացել են ադամանդե վզնոցը

Ֆրանսիայի Անիեր–սյուր–Սեն ավանում գտնվող տնային կենդանիների գերեզմանոցից գողացել են 2003թ. այնտեղ թաղված պուդել տեսակի շան ադամանդե վզնոցը։ Մինչ այս տեղի բնակիչները շան գերեզմանում թանկարժեք զարդի գոյության մասին խոսակցությունները հորինվածք էին համարում։ Սակայն, այժմ հաստատվեց դրա գոյությունը, որի արժեքը կազմում է ինը հազար եվրո։

Այդ գերեզմանատունը հիմնվել է 1899թ.։ Այն պահպանվում է տեղական իշխանության ֆինանսների հաշվին։ Այնտեղ են պահվում հանրահայտ բազմաթիվ կենդանիներ, որոնք նկարահանվել են նաև ֆիլմերում։ Բացի շներից և կատուներից գերեզմանոցում են թաղված նաև ճագարներ, ոչխարներ, կապիկներ, ձիեր և առյուծներ։

Այս խորագրի վերջին նյութերը