Լրահոս

17.02.2012 10:04


ԱՄՆ–ը պատժամիջոցներ է ընդունել Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության նկատմամբ

ԱՄՆ–ը պատժամիջոցներ է ընդունել Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության նկատմամբ

ԱՄՆ–ի իշխանությունները պատժամիջոցներ են ընդունել Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ նախարարությունն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունը կենտրոնական դեր է խաղում Իրանի քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների խախտման գործում։

Պատժամիջոցները ներառում են արգելափակել նախարարության ցանկացած սեփականության, որը կարող է գտնվել ԱՄՆ իրավասության կամ ԱՄՆ քաղաքացիների տրամադրության տակ։ Ամերիկացիներին արգելվում է որևէ գործարքի մեջ մտնել այդ կառույցի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը