Լրահոս

24.02.2012 20:14


ԿԸՀ–ն հաստատել է մայիսի 6-ի ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է մայիսի 6-ի ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանարապետության Ազգային Ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում` ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկա լինելու վերաբերյալ գրառում կատարելու մասին: 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` թիվ 19 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել համապատասխանաբար` Լևոն Կառլենի Գասպարյանը և Հասմիկ Ստեփանի Այվազյանը: Այդ կապակցությամբ համապատասխան լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի 2011թ. օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշման մեջ: 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավթի 87 հասեից տեղափոխվել է ք. Երևան, Էրեբունի վրչական շրջան, Սասունցի Դավթի 78, թիվ 17 դպրոցի շենք հասցե:

Այս խորագրի վերջին նյութերը