Լրահոս

25.02.2012 09:48


Պայթուցիկ սարքի տեղադրման կեղծ ահազանգ

Պայթուցիկ սարքի տեղադրման կեղծ ահազանգ

Փետրվարի 24-ի ժամը 18։18-ին «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 56 շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի ու ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում վերը նշված հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ժամը 20։00-ին հայտարարվել է որոնողական աշխատանքների ավարտ:

Այս խորագրի վերջին նյութերը