Լրահոս

27.02.2012 11:57


Մխիթար Վարագյանն էլ հնարավոր է՝ ՀՀԿ–ական դառնա

Մխիթար Վարագյանն էլ հնարավոր է՝ ՀՀԿ–ական դառնա

Այսօր՝ մինչ խորհրդարանի աշխատանքների մեկնարկը, 2007թ. մայիսի 12-ին թիվ 36 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված, անկուսակցական Մխիթար Վարագյանը շարունակ ներս ու դուրս է արել ՀՀԿ խմբակցություն և զրուցել հանրապետականների հետ։ «7օր»–ը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է՝ նա էլ է պատրաստվում համալրել Հանրապետական կուսակցության շարքերը։

–Չի բացառվում։ Շատ հնարավոր է,–պատասխանել է Մխիթար Վարագյանը։

Նա ընդգծել է, որ թեև ամբողջ կյանքում  որևէ կուսակցության չի անդամակցել, բայց մինչև հիմա միշտ էլ ՀՀԿ–ի հետ է եղել, և այդ կուսակցության գաղափարների կրողն է։

«7օր»–ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա  ՀՀԿ չէր մտնում, և հենց խորհրդարանական ընտրություններից ընդամենը մոտ երկու ամիս առաջ նման ցանկություն առաջացավ, Մխիթար Վարագյանը պատասխանել է.

–Այս ընթացքում ՀՀԿ–ն՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, բավականին մեծ աշխատանքներ կատարեց 36 ընտրատարածքում՝ գազաֆիկացում, խմելու ջուր, ասֆալտապատում, դպրոցների վերանորոգում։ Դրա համար որոշել եմ անդամակցել ՀՀԿ–ին։

Մխիթար Վարագյանն այս անգամ էլ է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու պատգամավորության թեկնածու և, ինչպես ինքն է նշել, կարծում է, որ ՀՀԿ–ն իրեն սատարելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը