Լրահոս

28.02.2012 13:23


Ատրճանակ, դանակ, թմրամիջոց

Ատրճանակ, դանակ, թմրամիջոց
Փետրվարի 27-ին` ժամը 23:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության   ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978թ. ծնված Թորոս Մ.-ին և ուղևոր, 1973թ. ծնված Իշխան Ս.-ին:
Ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով» օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված  մարիխուանա  թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի  հայտարարության, պատկանում է իրեն:
Ուղևոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը