Լրահոս

29.02.2012 10:07


Կպարգևատրվեն 6 կմ ոտքով հաղթահարած հրշեջ-փրկարարները

Կպարգևատրվեն 6 կմ ոտքով հաղթահարած հրշեջ-փրկարարները

Այսօր, ժամը 11.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում հղի կնոջն օգնության հասած և ձյան միջով նրան պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած 8 հրշեջ-փրկարարներին։

Հրշեջ-փրկարարներին իր դրամական աջակցության առաջարկն է արել նաև իրանահայ մի գործարար, որը չէր ցանկացել իր անունը նշել, բայց նրան նույնպես հրավիրել ենք նախարարություն։

Այս խորագրի վերջին նյութերը