Լրահոս

16.03.2012 15:12


Հայաստանի (սոցիալ-էկոլոգիական) կանաչների կուսակցության հայտարարությունը

Հայաստանի (սոցիալ-էկոլոգիական) կանաչների կուսակցության հայտարարությունը

Արդեն մեկ ամսից ավել է ինչ բնապահպանական ակտիվիստները, հասարակական լայն շերտերը հանդես են գալիս ի պաշտպանություն Մաշտոցի այգու: Այգու կառուցապատման որոշումը` թեկուզ “ժամանակավոր”, հակասում է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների և բազմաթիվ ՀՀ օրենքների, որի մասին բազմիցս տեղեկացվել է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների: 
2012թ. մարտի 15-ին ՀՀ կառավարությունը հերթական անգամ խախտելով օրենքները ընդունել է այգու կառուցապատման “օրինականացման” որոշում:
Այս ընթացքում պետական որոշ մարմիններ` ի դեմս ՀՀ ոստիկանության իրականացրել են մի քանի “օրինական” գործողություններ ի պաշտպանություն կառուցապատման գործընթացի, որոնց թվում մարտի 14-ի երեկոյան իրականացված “Վրան” գործողությունը գերազանցելով իրենց իրավունքները:

Պահանջում ենք` 
ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից.
-Որոշումներ ընդունել պահպանելով ՀՀ կողմից ընդունված միջազգային կոնվենցիաները և ՀՀ օրենքները, որի հենց առաջին իրականացնողն ու կատարաղը պիտի լինեն իրենք: 
-Վերանայել օրենքներին հակասող որոշումները, վերականգնել այգու նախնական վիճակը և միաժամանակ ծրագրեր իրականացնել Երևանի հանրային այլ կանաչ տարածքների վերականգման և հանրությանը վերադարձնելու համար, որոնք անխմանության և անբարեկարգության անվան տակ (հիշեցնենք, որ այգիների խնամքն ու պահպանությունը քաղաքապետարանի անմիջական պարտականությունն է բնակիչների վճարված հարկերի հաշվին, որոնք ունեն “մաքուր շրջակա միջավայրի և հանգստի իրավունք”. ՀՀ Սահմանադրություն) տրվում են կառուցապատման կանաչ տարածքների “խնամքի” պատրվակով:
- ՀՀ ոստիկանությանից` 
իրականացնել միայն իրենց գործառույթներից բխող գործողություններ: Չգերազանցել իրենց իրավասությունները: Հաշվի առնել հանության բազմաթիվ օրինական բողոքները: Ստացած անօրինական հրամանները բողոքարկել վերադաս կամ տեղական ինքնակառավարման մարմինների առջև, որի իրավունքը իրենք ունեն` թեկուզ կատարումից հետո, և բողոքարկումից հետո չկատարալ նմանատիպ անօրինական հրամանները, դրանով նրանք կվերականգնեն հանրության մոտ ամեն օր ընկնող իրենց վարկը: Լինել ՀՀ օրենքների կատարող, հասարակության և մարդու իրավունքնրի պաշտպան, որի համար իրենք գոյություն ունեն, այլ ոչ թե մի քանի անձանց, որոնք իրենց սկսել են նույնացնել պետության հետ: 

Ակնկալում են ՀՀ կառավարությունից, ՀՀ ոստիկանությունից, Երևանի քաղաքապետարանից ՀՀ օրենքների կատարում: 

Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության
նախագահ Արմենակ Դովլաթյան
16.03.2012
ք.Երևան

Այս խորագրի վերջին նյութերը