Լրահոս

22.03.2012 14:52


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հետախուզվողները հայտնաբերվեցին
 Մարտի 21-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները   Տիգրան Մեծի պողոտայի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
 
***
Մարտի 21-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Էմինեսկուի 1-ին փողոցի մի տնից   բերման են ենթարկել 36-ամյա մի կնոջ, որը 2011 թ. դեկտեմբերի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
 
***
Մարտի 21-ին, ժամը 14.30-ին, Մեղրիի մաքսակետի տարածքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության 27-ամյա մի քաղաքացու, որը 2011 թ. նոյեմբերի 9-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր  յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը