Լրահոս

06.04.2012 09:08


Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչ. արդյունքներ

Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչ. արդյունքներ

Կայացել են Եվրոպայի լիգայի ¼ եզրափակչի պատասխան հանդիպումները։ Մադրիդի «Ատլետիկոն» և Լիսաբոնի «Սպորտինգը» անցել են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։ Երկու թիմերն էլ առաջին խաղերում մրցակիցներին հաղթել էին  միևնույն՝ 2։1 հաշվով, ինչը այս թիմերին որոշակի առավեկություն էր տվել պատասխան հանդիպումներից առաջ։ Հենց այս առավելությունն էլ «Սպորտինգին» հնարավորություն է տվել շարունակել պայքարը՝ չնայած պատասխան խաղում գրանցած ոչ ոքիին։

«Մետալիստ»–«Սպորտինգ»՝ 1։1։

«Հաննովեր»–«Ատլետիկո» խաղն էլ ավարտվել է 1։2 հաշվով։

Եվրոպայի լիգայի ¼ եզրափակչի մյուս երկու պատասխան հանդիպումները՝ «Ատլետիկ»–«Շալկե» և «Վալենսիա»–«ԱԶ Ալկմար»,  կիսաեզրափակչի մուտք են ապահովել   իսպանական երկու թիմերի համար։

Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում «Ատլետիկը» ընդունել է գերմանական «Շալկեին», որին առաջին խաղում հաղթել էր տպավորիչ 4։2 հաշվով, ինչի շնորհիվ էլ իսպանական թիմը անցել է կիսաեզրափակիչ։

«Ատլետիկ»–«Շալկե»՝ 2։2։

«Վալենսիան» հոլանդական «ԱԶ Ալկմարից»  պարտվել էր 1։2 հաշվով, պատասխան խաղում  հաղթեց 4։0 հաշվով՝ ոչ մի հույս չթողնելով «ԱԶ Ալկմարին»։

«Վալենսիա»–«ԱԶ Ալկմար»՝ 4։0։

Այս խորագրի վերջին նյութերը