Լրահոս

17.04.2012 08:11


Խաչիկ Ասրյանը ՀՀՇ–ի Գևորիկի կալիբրի՞ է

Խաչիկ Ասրյանը ՀՀՇ–ի Գևորիկի կալիբրի՞ է

Երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի հյուրը թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ–ական թեկնածու, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր։

Ինչպես հայտնի է, նա պատրաստակամություն էր հայտնել այդ օրը նույն հաղորդման շրջանակներում բանավիճել միաժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակի հետ (բացի իր ընկեր Արամ Սարգսյանից) կամ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ առանձին։ Իր հերթին Ռուբեն Հայրապետյանի հետ բանավիճելու ցանկություն էր արտահայտել ՀԱԿ թեկնածու, «Հայկական ժամանակ» օրեթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով և երեկ «Բանաձևի» հեռարձակման ժամանակ գնացել էր «Արմնյուզի» դարպասների մոտ և պահանջել իրեն ևս ներս թողնել տաղավար։ Այս ձևաչափից, սակայն, Ռուբեն Հայրապետյանը հենց եթերից հրաժարվել է՝ հայտարարելով, որ «մի քիչ կալիբրի հարց է, և «Նիկոլը թող բանավիճի ՀՀՇ–ի Գևորիկի հետ, ով ՀՀԿ դարպասների մոտ ողորմություն ա խնդրում»։

Քիչ ավելի ուշ «Բանաձևի» հաղորդավար Արտակ Ալքեսանյանը տեղեկացրել է, որ իրենց խմբագրություն է զանգահարել ՀՀԿ–ի ցուցակում առկա, ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը և Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու պատրաստակամություն հայնտել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը