Լրահոս

18.04.2012 12:28


Հայերենով գործող Cafe4tune.com սոցիալական ցանցը կրկին նորույթներ է ներկայացրել

Հայերենով գործող Cafe4tune.com սոցիալական ցանցը կրկին նորույթներ է ներկայացրել

Cafe4tune.com սոցիալական ցանցի յուրաքանչյուր օգտատեր, լրացնելով անհրաժեշտ դաշտերը,  այսուհետ հնարավորություն ունի ներկայացնելու ծանոթությունների իր հայտը, որի հիման վրա համակարգը կառանձնացնի այն բոլոր օգտատերերին, ովքեր համապատասխանել են նշված չափանիշներին և հնարավորություն կտա նրանց հետ զրուցել մասնավոր պատուհանի միջոցով: Երկկողմանի համաձայնության արդյունքում նրանք կարող են տեսանելի դարձնել մեկը մյուսին իրենց ավատարները և շարունակել շփումը արդեն իրենց իրական նկարներով և վիդեոչաթով:

Հիշեցնենք, որ  Cafe4tune.com-ն անվճար սոցիալական ցանց է, որը հիմնադրվել է 2011 թվականին: Այն նոր հնարավորություններ է տալիս օգտատերներին շփվել 3D վիրտուալ միջավայրում: Cafe4tune.com-ն այսօր ունի օգտատերեր ավելի քան 170 երկրներով և գործում է 30-ից ավելի լեզուներով, այդ թվում` հայերենով:

Այս խորագրի վերջին նյութերը