Լրահոս

18.04.2012 13:01


Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձան

Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձան

Այսօրվա ասուլիսին ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը հայտնել է, որ Հայաստանում կա 245 առավել վտանգված հուշարձան։ «Ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավոր է իրականացնել դրանց մասնակի վերականգնումը։ Եթե որևէ մասնավոր ընկերություն կարող է օժանդակել որևէ հուշարձանի բարեկարգմանը, ապա Մշակույթի նախարարությունը պարտավորվում է իր մասնագետներին, ու նաև միջոցներ տրամադրել աշխատանքների իրականացման համար»,-ասել է նա՝ նշելով, թե աստիճանաբար կնվազի առավել վտանգված հուշարձանների քանակը, սակայն ճիշտ չի լինի ասել, թե խնդիրն ամբողջությամբ կլուծվի մեկ–երկու տարում։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը