Լրահոս

18.04.2012 12:55


Արտակ Զաքարյան. «Բոլոր քաղաքական ուժերը փորձում են փոխադարձ հարգանքի շրջանակներում կազմակերպել իրենց քարորազարշավը»

Արտակ Զաքարյան. «Բոլոր քաղաքական ուժերը փորձում են փոխադարձ հարգանքի շրջանակներում կազմակերպել իրենց քարորազարշավը»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով նախընտրական գործընթացներին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասել է, թե այս փուլում բոլոր քաղաքական ուժերը փորձում են հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի շրջանակներում կազմակերպել իրենց քարորազարշավը։ «Դա մինչ այժմ հաջողվել է»,–ընդգծել է բանախոսը։

Ինչ վերաբերում է բաժանվող ընտակաշառքների մասին լուրերին՝ ՀՀԿ պատգամավորն ասել է, որ դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ուղղված են ընտրական համակարգի դեմ, և նման կերպ փորձում են հասարակության մոտ անվստահության մթնոլորտ սերմանել ընտրական գործընթացների նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը