Լրահոս

21.05.2009 10:55


500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` Ռուսաստանից

Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Մոսկվայում ստո­րագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով ռուսական կողմը մեր երկրին կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ՝ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է, և LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը