Լրահոս

18.04.2012 16:14


Զոլյան. «Այս գործելաոճով նախարարն աշխատում է իր կուսակցության դեմ»

Զոլյան. «Այս գործելաոճով նախարարն աշխատում է իր կուսակցության դեմ»

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր դեմ կիրառվող ապօրինությանը պատասխանելու են ոչ թե օրինախախտների, այլ Պարույր Սևակի խոսքերով՝ «Սրի դեմ գրիչ»։

Կառավարությունն իրավունք չունի միջամտել փորձագետի աշխատանքներին: Այժմ Եվրախորհրդում արդեն քննարկվում է այս դեպքը։ Ինչպե՞ս կարելի է Եվրախորհրդի փորձագետին իր աշխատանքը պատշաճ կատարելու համար ազատել աշխատանքից: Եվրախորհրդարանը խիստ կարձագանքի, քանի որ իր փորձագետի խնդիրն է,-ասել է Զոլյանը՝ անդրադառնալով իրեն տրված առաջին նկատողությանը։

Նա շարունակ նկատողություններ տալու նպատակաուղղվածության մեջ քաղաքական միտումներ է տեսնում, թեև չի ուզում այս դեպքն անձնավորել կամ քաղաքականացնել։

Այս գործելաոճով նախարարն աշխատում է իր կուսակցության դեմ, քանի որ այս շրջանում վնաս է հասնում հենց այդ կուսակցությանը: Իսկ թե ինչու է շտապում անել մինչև ընտրությունները. երևի վստահ չէ, որ ընտրություններից հետո նույն պաշտոնում կլինի,–ասել է Զոլյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը