Լրահոս

25.04.2012 09:47


Արվեստի ներդաշնակ երեկո` նվիրված Հայ Գրատպության 500- ամյակին

Արվեստի ներդաշնակ երեկո` նվիրված Հայ Գրատպության 500- ամյակին

Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը ապրիլի 27-ին կազմակերպելու է Մեծ Տոնահանդես` գրքի, կերպարվեստի, քանդակի, դասական երաժշտության և թատրոնի ներդաշնակ երեկո` նվիրված Հայ Գրատպության 500- ամյակին:

«Դեռևս 3 հազարամյակիների հեռվից մեզ է հասել Եգիպտական փարավոն Ռամզես 2-րդի հետևյալ մակագրությունը` փորագրված սեփական գրադարանի պատին. «Դեղատուն հոգու համար»: Իմաստուն այս միտքը արդիական է բոլոր ժամանակներում, այսօրվա համար` առավել ևս: Զարգացած տեխնոլոգիաների և էլէկտրոնային- իմֆորմացիոն հեղեղի մեջ կարծես նահանջում են մարդու կերպարն ու ոգեղեն հարստությունը, փոխվում են մոտեցումներն ու չափանիշները գրական- մշակութային արժեքների հանդեպ: Այս մտահոգությամբ է Հայ-Արտը ներկայացնում արվեստների բացառիկ տոնահանդես, որը համեստ նվիրում է հայ ժողովրդի ստեղծած անգնահատելի արժեքների պահպանման և տարածման գործին»,- ասած է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը