Լրահոս

10.05.2012 09:33


Օբաման կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

Օբաման կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

«Gazeta.ru-ի» փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել  միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին հայտարարությամբ: Այսպիսով՝ Օբաման ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, ով բացահայտ ընդունում է  իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցելու միասեռականների իրավունքը: 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ վաղուց է մտածել, թե «որքան դժվար է այն մարդկանց համար, ովքեր միասեռ հարաբերություններ ունեն, սակայն սահմանափակված են դրանք օրինականացնելու անհնարինությամբ: «Անձամբ ինձ համար շատ կարևոր է հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեմ այս հարցի վերաբերյալ։ Միասեռական զույգերը պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան»,-ասել է Օբաման։

Այս խորագրի վերջին նյութերը