Լրահոս

12.05.2012 00:47


Շոու բիզնեսից՝ կալանավայր. սպանության կասկածանքով ձերբակալվել է Կարեն Հակոբյանը

Շոու բիզնեսից՝  կալանավայր. սպանության կասկածանքով ձերբակալվել է Կարեն Հակոբյանը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 11-ի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Ռուբեն Հակոբյանը, ով մեղադրվում է իր ազգականին սպանելու մեջ: Նա հանրությանը հայտնի է որպես երգիչ Կարեն Հակոբյան:

Դատարանի որոշումից հետո երգիչը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին՝ ժամը 20.30-ի սահմաններում ատրճանակից արձակաված կրակոցների հետևանքով մահացել էր Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ոստիկանության փոխանցմամբ` դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես պարեկ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Այս խորագրի վերջին նյութերը