Լրահոս

14.05.2012 21:37


ԱՄՆ–ում սևամորթ դեռահասի պատկերով թիրախներ են վաճառում

ԱՄՆ–ում սևամորթ դեռահասի պատկերով թիրախներ են վաճառում

ԱՄՆ–ում վաճառքում են հայտնվել հրաձգության թիրախներ, որոնց վրա պատկերված է մի երիտասարդ` գլխարկով լայն բլուզով։ Թիրախների նախատիպ է ծառայել սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինը, ում այս տարվա փետրվարին սպանել էր հասարակական պարեկային Ջորջ Ցիմերմանը։

Թիրախները կարելի է գնել զենքերի հայտնի առցանց խանութում։

Այժմ հայտարարությունը կայքից հանվել է։ Մարտինի դեմքը թիրախի վրա չի երևում, սակայն դրա վրա պատկերված մարդը ձեռքում պահում է «Սքիթլս» կոնֆետի փաթեթ և սառը թեյ. հենց սրանք են եղել Մարտինի ձեռքին, երբ նա սպանվել է։

Այս խորագրի վերջին նյութերը