Լրահոս

15.05.2012 09:45


Հյուսիսային Իռլանդիայում` ինքնաթիռում, ռումբ է հայտնաբերվել

Հյուսիսային Իռլանդիայում` ինքնաթիռում, ռումբ է հայտնաբերվել

Հյուսիսային Իռլանդիայի արևմուտքում գտնվող Էննիսկիլեն քաղաքի օդանավակայանում այսօր ռումբ են հայտնաբերել։ «Ֆրանս–Պրեսս» գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է, որ ռումբը եղել է փոքր ինքնաթիռում, որը գրանցված է Բրիտանիայում։

Ռումբի վնասազերծման համար ոստիկանությունը դիմել է ռազմական սակրավորների օգնությանը։ Ոստիկանությունը ոչինչ չի հայտնում պայթուցիկ սարքի տեսակի և նրա ենթադրվող հզորության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը