Լրահոս

15.05.2012 10:49


Այսօր Ֆրանսուա Օլանդը կստանձնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Այսօր Ֆրանսուա Օլանդը կստանձնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Այսօր՝ մայիսի 15–ին, Ֆրանսիայի ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդը կստանձնի երկրի նախագահի պաշտոնը։ Պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում, այն կմեկնարկի տեղի ժամանակով առավոտյան ժամը 10–ին։

Արարողության ժամանակ Օլանդը կընդունի Պատվո լեգիոնի շքանշանի գրոսմայստերի շղթան, որից հետո, ավանդույթի համաձայն, նոր նախագահը մեքենայով կանցնի Փարիզի փողոցներով։ Այդ նպատակի համար Օլանդն ընտրել է հիբրիդային «Սիթրոյեն»–ը։

Դրանից հետո Օլանդը կայցելի Փարիզի քաղաքապետարան, որտեղ կստորագրի անհրաժեշտ փաստաթղթերը և կստանա քաղաքի շքանշանը։ Հենց քաղաքապետարանում էլ նոր նախագահը կհայտնի Ֆրանսիայի վարչապետի անունը, իսկ արդեն երեկոյան, որպես Ֆրանսիայի նախագահ, կմեկնի իր առաջին պաշտոնական ուղևորությանը։ Ինչպես և խոստացել էր, Ֆրանսուա Օլանդը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այցի նպատակն է շտկում մտցնել  պայմանավորվածությունների մեջ, որոնք ձեռք են բերվել Նիկոլա Սարկոզիի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը