Լրահոս

15.05.2012 11:47


Դավիթ Հակոբյան. «Ընտրական արշավն անվանել պառլամենտական ընտրություններ կեղծավորություն կլինի»

Դավիթ Հակոբյան. «Ընտրական արշավն անվանել պառլամենտական ընտրություններ կեղծավորություն կլինի»

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր հայտարարել է, որ անցած ընտրական արշավը  պառլամենտական ընտրություններ անվանելը կեղծավորություն կլինի։ Մարքսիստը կարծում է, որ դա ավելի շատ հիշեցնում էր «ասիական վուլգար բազար», քան խորհրդարանական ընտրություններ։

Դավիթ Հակոբյանն ասել է, որ հասարակությունն այսօր բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ է, իշխանությունն էլ խոր կառուցվածքային դեստրուկցիայի՝ կազմալուծման ճանապարհին։

Գլխավոր մարքսիստը կարծում է նաև, որ ընտրությունների մասնակիցների այն դասակարգումն էլ, թե կան հաղթողներ կամ պարտվողներ, անբարոյականություն է և անտեղի է։

Ըստ բանախոսի՝ այսօր ընդդիմությունը փոշիացած է և համախմբվելու խնդիր ունի։ Ընդդիմադիր բոլոր ուժերը, որոնց թվում Դավիթ Հակոբյանը դասել է նաև ԲՀԿ–ին, պետք է միավորվեն խորհրդարանում և «հակակոալիցիա» ստեղծեն», որպեսզի արդյունավետ կարողանան պայքարել գործող իշխանության դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը